ՌԴ-ն բազմիցս Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մոսկվայում բանակցություններին, սակայն Երևանից հստակ պատասխան չկա. Զախարովա

Երևանի անխոհեմ խաղադրույքը, թե Արևմուտքը կօգնի իրենց, ձախողվել է, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

«Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն մի շարք պատճառներով չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ: Նրանց գործողությունների նպատակն է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը: Նրանք ցանկանում են ոչնչացնել գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները, և միևնույն ժամանակ գողանալ և փոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Հետևաբար, նրանց միջնորդությունից իրական արդյունք չի կարող լինել։ Երևանի անխոհեմ խաղադրույքը, որ Արևմուտքը կօգնի իրենց, ձախողվեց։ Չնայած առկա հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սառեցված են»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հրավիրել է Հայաստանին մասնակցելու բանակցություններին Մոսկվայում և այլ վայրերում, սակայն «Երևանից հստակ պատասխան չկա»։

Related posts

«Հավատը առանց գործերի մեռած է»․ Փաշինյանը՝ խաղաղության հասնելու ճանապարհի մասին

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու որոշեց Հայաստանում կազմակերպել Ազգային աղոթքի նախաճաշ