ՌԴ ՀՕՊ հակամարգերը Ղրիմում ոչնչացրել և որսացել են 17 ուկրաինական անօդաչու

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակումը Ղրիմի վրա՝ 17 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս ութը որսացել են Սև ծովի և Ղրիմի Հանրապետության տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ուկրաինայի զինված ուժերը անընդհատ անօդաչու սարքերով փորձում են գրոհել Ղրիմի տարբեր թիրախները, առաջին հերթին՝ Սևաստոպոլը՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազան։ Ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։ Թերակղզում շարունակում է գործել ահաբեկչության տագնապի բարձր (դեղին) մակարդակ:

Related posts

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր