ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, փաստաթուղթն արդեն հրապարակվել է։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ–ի առաջարկը»,–ասվում է փաստաթղթում:

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում: Առաջինը Գյումրիում է։

ՌԴ ԱԳՆ-ի հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծում կատարել փոփոխություններ, որոնք «հիմնարար բնույթ չեն կրում»։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում