ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական և միջխորհրդարանբական մեխանիզմները:

Զախարովայի խոսքով՝ տնտեսական կապերը ևս զարգանում են. նախորդ տարի ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել՝ հասնելով գրեթե 12 մլրդ դոլարի:

«Կարծում եմ՝ Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, իհարկե, կան լուծում չստացած պահեր:

«Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Related posts

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր