ՌԴ ԶՈւ-ն ԼԺՀ-ի տարածքում օտարերկրյա վարձկանների կենտրոնացման կետ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ զորքերը մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության հրթիռներով ԼԺՀ-ում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետ ու ԴԺՀ-ում արևմտյան սպառազինության խոշոր խմբաքանակ են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ԴԺՀ Ուդաչնոյե երկաթուղային կայարանի մոտ ոչնչացվել է ուկրաինացի ազգայնականների համար մատակարարված մեծ քանակի սպառազինություն և զինտեխնիկա, որն առաքվել է ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից։ Բացի այդ, ԼԺՀ-ի Ֆյոդորովկա բնակավայրի շրջանում ոչնչացվել է օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ»,- հայտնել է նա։
Խարկովի մարզի Պրոգրես և ԼԺՀ-ի Վոլչեյարովկա բնակավայրերի մոտ ոչնչացվել է նաև ՀԿՌՀ-ի երկու մարտկոց։

Բացի այդ, ՌԴ հրետանին խոցել է ուկրաինացի զինվորականների կենտրոնացման շուրջ 250 վայր, 13 կառավարման կետ և 63 կրակակետ։

Related posts

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած