ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը ներկայացրել է մասնակի զորահավաքի մանրամասները

Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչման ենթակա են շարքային, սերժանտական կազմի քաղաքացիները մինչև35 տարեկան, կրտսեր սպաները՝ մինչև 50, ավագ սպաները՝ մինչև 55 տարեկան: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության ներկայացուցիչ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։
Ցիմլյանսկու խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայով զորակոչված ռուսաստանցիները ամեն ամիս գումար կստանան կոչումի ու պաշտոնին համապատասխան, ինչպես նաև հավելավճարներ կստանան։ Նրանք կկարողանան մասնակիորեն կամ ամբողջությամբ հարազատներին փոխանցել այդ գումարը:
Նա տեղեկացրել է նաև, որ մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչից ազատվել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատակիցները, առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի համարվողները, ինչպես նաև մինչև 16 տարեկան չորս և ավելի երեխա ունեցող քաղաքացիները:
Ռուսաստանցիները, որոնք զինվորական հաշվառման մեջ են և կարճաժամկետ ուղևորության համար արտասահման են մեկնել, մասնակի մոբիլիզացիայիշրջանակում ենթակա են զորակոչի:

Related posts

Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու և Հայաստան անցնելու մանրամասները

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել