ՌԴ զինվորական ղեկավարությունը Պուտինին է ներկայացրել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ զեկույցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է երկրի բարձրաաստիճան զինվորական ղեկավարների հետ, որոնք նախագահին զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայում մարտական գործողությունների հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ծանոթացել է մարտերում ներգրավված ռազմական ճյուղերի միասնական շտաբի աշխատանքներին։

«Երկրի ղեկավարը երեկ ամբողջ օրվա ընթացքում աշխատել է շտաբում, ծանոթացել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին զեկույցին, առանձին հանդիպումներ անցկացրել հրամանատարների հետ»,- ասել է Պեսկովը։

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան