ՌԴ ԱԻՆ-ը Արցախ է հասցրել 35 վագոն մարդասիրական օգնություն

Ռուսաստանից Արցախ է ժամանել մարդասիրական օգնության 35 վագոն: Սա երկաթուղային տրանսպորտով ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ-ից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանից ժամանել է մարդասիրական օգնության 35 վագոն՝ Արցախի տուժած շրջաններին տրամադրելու համար: Սա երկաթուղով ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է»,- նշվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ հետագա տեղափոխմանը պատրաստ են 5 հակահրդեհային ավտոցիստեռն, 4 ՈՒԱԶ մակնիշի թեթև ավտոմեքենա, 10 դիզելային գեներատոր, 280 խմ փայտանյութ և մոտ 35 հազար կենցաղային պարագաներ: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 250 տոննա:

Related posts

Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովում

Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Երևանի գնդի պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել