ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առկա ձևաչափով եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Մենք չենք բացառում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպում»,- ասել է նա։

Ռուդենկոն հիշեցրել է, որ մայիսի 12-ին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում