ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին:

«Պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, խնդիրները Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում հաստատում են սահմանների սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի պլանավորված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը։

Մենք պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը Մոսկվայում։ Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին կողմերը պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան