ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում խոր ճգնաժամի մասին

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման պատճառով Մոսկվայի ու Լոնդոնի հարաբերությունները մնում են խոր ճգնաժամային իրավիճակում, ընդ որում՝ բրիտանական կողմը Ռուսաստանի տնտեսական նկատելի գործընկերների շարքում է: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական հարաբերությունները տվյալ պետության կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումների, ներառյալ՝ խիստ պատժամիջոցների շարունակական կիրառման պատճառով խոր ճգնաժամի մեջ»,- ասվում է փաստաթղթում:

Related posts

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի