Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2025 թվականի աշխատանքները․ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 2025 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես՝ զորամասերում և բանակային դիրքերում իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարողականները։
Տարեկան ամփոփիչ աշխատանքների և Բանակի օրվա կապակցությամբ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։
Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի բարձրացման վերաբերյալ։

Related posts

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները