Ջրհեղեղից հետո Պակիստանում տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդացել են մալարիայով և դենգե տենդով

Պակիստանում աղետալի ջրհեղեղից հետո տասնյակ հազարավոր բնակիչներ վարակվել են ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններով՝ մալարիայով, դենգե տենդով և մաշկային հիվանդություններով: Դրանց համար առավել խոցելի են կանայք ու երեխաները: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալները:

Ըստ կառավարության հաշվետվության՝ մալարիայի 588 դեպք է հաստատվել, մաշկի ախտահարումների ավելի քան 20 հազար դեպք:

Բացի դրանից՝ տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունից հայտնել են 1508 զոհերի մասին, այդ թվում՝ 536 երեխա և 308 կին: Նշվում է, որ հարյուր հազարավոր փախստականներ օթևանի, սննդի, մաքուր խմելու ջրի, սանիտարական հարմարությունների և դեղորայքի սուր կարիք ունեն։

Related posts

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն, կփոփոխվեն պետտուրքերը

Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անիի ընտանիքին

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան