Ջրասուզակը դուրս է բերել քաղաքացու դին Ապարանի ջրամբարից

Հունիսի 17-ին, ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ):

Ջրասուզակը դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին ջրամբարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Երևանում մի խումբ երիտասարդներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում