Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին