Ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում և որոշ մարզերում կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Related posts

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե