Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից