Ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ը նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-2-ը հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրվարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը