Ջերմաարդիականացման ծրագիրը 50 տոկոսով կրճատում է էներգետիկայի ծախսերը

Ապահովել մինչև 50% էներգաարդյունավետության բարձրացում և նույնչափ էլ նպաստել ջեռուցման ծախսերի կրճատմանը: Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց սրան: Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք-ներդրող համամասնությամբ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ևս իրականացվել և իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ 2023 թվականին ջերմաարդիականացում անցնող բազմաբնակարանների ցանկում ներառվեցին նաև Ռումինական թաղամասի թիվ 2, 16 և 22 շենքերը: Վերջիններս ընտրվել են ուսումնասիրության արդյունքում՝ շենքերի տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ համապատասխան գնահատական ունենալուց հետո:

Related posts

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են