Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է. Գլխավոր դատախազություն

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրգործ է հարուցվել: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ ՔՕ-ի 34-րդ (Հանցափորձը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (Սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով):

«Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց նա՝ հավելելով, որ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է:

«Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»,- հայտնեց Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ինչով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան