Պրահայում և Սոչիում արձանագրվել է 1991 թ. սահմանի առկայությունը, դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այդ սահմանն արձանագրված է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով և հարակից փաստաթղթերով: Այս մասին ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ Պրահայում և Սոչիում արձանագրվել է սահմանի առկայությունը:

«Դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ սրանից բխող միջազգային արձագանքներով: Օրինակ՝ Պրահայի արդյունքներով ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան հնարավոր դարձավ միայն նրանից հետո, երբ արձանագրվեց 1991 թվականի սահմանը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանրությանը, որովհետև ակնհայտ է, որ մենք հիմա մեր հանրության հետ գտնվում ենք նույն ալիքի վրա, թե ուր ենք շարժվում, ինչ խնդիր են դրել մեր առաջ, ու ինչ քայլերով պետք է կյանքի կոչենք այդ խնդիրը»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին