Պուտին. Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը լիովին չի հանդարտվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորման գործում ռուսական դիվանագիտության դերի աճի մասին։

«Անկասկած, ռուսական դիվանագիտության դերը մեծանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու, Անդրկովկասում տնտեսական կապերը վերականգնելու և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանն ուղղված ջանքերի շարունակման գործում։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծել ենք համապատասխան միջպետական հանձնաժողով, այն աշխատում է, և իմ կարծիքով՝ այնտեղ վատ հեռանկարներ չեն։ Իրականում, տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են խնդրի երկարաժամկետ կարգավորմամբ», – ասաց նա՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում։

«Մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց, սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել», – նշեց նա։

«Կայունություն ապահովելու համար կարևոր են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավոր»,- հավելել է Պուտինը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան