Պուտինն ուկրաինացի դիվերսանտների հարձակումը Բրյանսկում «ահաբեկչություն» է որակել

ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային գոտում ուկրաինացի դիվերսանտների հարձակումն ահաբեկչական գործողություն է, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր հերթական ահաբեկչությունն են արել, հերթական հանցագործությունը, մտել են սահմանամերձ տարածք, կրակ բացել խաղաղ բնակչության վրա, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած, սովորական Նիվա է եղել, կրակ են բացել նրանց վրա»,- ասել է պետության ղեկավարը։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահն Անվտանգության դաշնային ծառայությունից, ՊՆ-ից և Ազգային գվարդիայից զեկուցումներ է ստանում Բրյանսկում տիրող իրավիճակի մասին:

«Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է, այժմ միջոցներ են ձեռնարկվում այդ ահաբեկիչներին ոչնչացնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Related posts

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն