Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում, որն ուղղված է կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը