Պուտինն էրդողանի հետ քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, գրում է ria.ru-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝  Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը քննարկած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին», – ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Նշում է, որ «հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման հարցին, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, ներառյալ՝ պատվաստանյութերի համատեղ արտադրության և օգտագործման պլանների իրագործմանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Related posts

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

Պապերի մեդալները՝ թոռների կրծքին. Մայիսի 9-ը Գյումրիում

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ