Պուտինը և Թրամփը չեն համաձայնեցրել Զելենսկու հետ հանդիպման հարցը. Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն համաձայնեցրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հարցը՝ ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ ձևաչափով։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինը և Թրամփը քննարկել են միայն, թե «ինչպես գործել հետագայում՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում»։

Ուշակովը պարզաբանել է, որ Անքորիջի գագաթնաժողովի ժամանակ իսկապես քննարկվել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու գաղափարը, սակայն դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չի ստացվել։

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում իր արտասահմանյան գործընկերներին տեղեկացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը, բնականաբար, քննարկվել է կուլիսներում։ Ռուսաստանի նախագահն այդ մասին խոսել է բազմաթիվ գործընկերների հետ, այդ թվում՝ նախագահ Սի Ծինփինի և, բնականաբար, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ»,- ասել է Ուշակովը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին