Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն

Russian Prime Minister Vladimir Putin (R) shakes hands with US Vice President Joe Biden (L) on March 10, 2011 during their meeting in Moscow. Putin on March 10 proposed to Biden that Russia and the United States abolish visas in a "historic" step to seal a revival in ties. Biden's visit is aimed at building on the "reset" in relations spearheaded by Russian President Dmitry Medvedev but Putin has until now enjoyed less cordial relations with Washington than his successor as Kremlin chief. AFP PHOTO / RIA-NOVOSTI POOL / ALEXEY DRUZHININ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայություն, որոնք պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«[Կայացած զրույցի] անկեղծությունն այն է, որ կողմերը հստակ արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միաժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է նկատի ունենա երկխոսության բացակայություն եւ, ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով առաջնորդների հունվարի 26-ին կայացած զրույցի տոնայնության մասին հարցին ՝ Պեսկովը նշել է, որ դրանում «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»:

Տարաձայնություններից մեկի օրինակ է դարձել Ուկրաինայում իրավիճակի գնահատականը. Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցի արդյունքներով օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» ձեւակերպումը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի  քարտուղար Ջեն Փսակին հիշատակել է «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ: «Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք»,- ընդգծել է Պեսկովը:- Դա  հայեցակարգային տարաձայնություններից մեկն է, որը գտնվում է մեր հարաբերությունների օրակարգում»։  Նա հավելել է, որ այդ տարաձայնության շուրջ «ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը անխոնջ եւ հետեւողականորեն» իրենց «համոզված դիրքորոշումը կհասցնեն զրուցակցին»:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան