Պուտինը սկսել է միջուկային զորավարժություններ անցկացնել

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններ է սկսել, որը նախատեսում է Ռուսաստանի ԶՈՒ ռազմավարական միջուկային ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնել՝ ի պատասխան պայմանական հակառակորդի միջուկային հարվածին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ըստ ծառայության տվյալների՝ Պուտինի ղեկավարությամբ անցկացվել է ցամաքային, ծովային և ավիացիոն ռազմավարական զսպման ուժերի մարզում, որի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ:

Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում «կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը»։ Շոյգուն նրանց փոխանցել է «իր մտահոգությունը «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի հնարավոր սադրանքների վերաբերյալ»։

Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Կիևի՝ «կեղտոտ ռումբ» կիրառելու և Մոսկվային դրա համար մեղադրելու ծրագրերի մասին։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ջեյմս Քլևերլին և Կատրին Կոլոննան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ իրենց երկրները հերքում են Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»:

Related posts

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր