Պուտինը ռուսական ընկերություններին կոչ է արել պատրաստ լինել նավթային էմբարգոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին կոչ է արել պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Այս մասին նախագահը հայտարարել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Պուտինի խոսքով՝ Մոսկվայի դեմ շարունակվող պատժամիջոցները կարող են հանգեցնել եվրոպացիների համար էներգակիրների աղետալի թանկացման:

«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում դրանք սահմանող երկրներին»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարն ու ընդգծել, որ պատժամիջոցների հետևանքներն առաջիկայում աղետալի են լինելու:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը