Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից:

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում։ Անհրաժեշտ են երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու երկուստեք ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ. ըստ նրա՝ կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև