Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա, հայտնում է РИА Новости-ն։

Ուղևորության ծրագիրը ներառում է բանակցություններ Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հետ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով, ինչպես նաև մասնակցություն Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ այցը կտևի երկու օր։ Նա պարզաբանել է, որ Պուտինը նախատեսում է հանդիպել Մոնղոլիայի ղեկավարության հետ, ծաղիկներ դնել մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանին և այցելել Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանի Ուլան Բատորի մասնաճյուղի դպրոց։

Բանակցություններից հետո Ռուսաստանի և Մոնղոլիայի նախագահները կմասնակցեն ռուս-մոնղոլական միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրման արարողությանը, ապա հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան