Պուտինը ողջունել է ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Երկուշաբթի Երևանում աշխատանքն է սկսել ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ են կուտակել՝ գրում է РИА Новости-ն:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համաժողովի գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն, կծառայեն երկու երկրի միջև գործընկերության ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացներին:

Համաժողովի ծրագիրը ներառում է կլոր սեղանների անցկացում, որոնցում կքննարկվեն տարածաշրջանների լոգիստիկ և ներդրումային ներուժի զարգացման, թվայնացման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության արդիական հարցերը:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ռուս և հայ ձեռներեցների հանդիպումներ։ Բանակցություններ կանցկացվեն պետական ​​և բիզնես կառույցների ներկայացուցիչների միջև։

Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են ավելի քան 250 մասնակիցներ, կազմակերպությունների և գործարար շրջանակների ավելի քան 150 ներկայացուցիչներ, ինչպես նաև Դաշնության 13 սուբյեկտի, նախագահի աշխատակազմի, տնտեսական զարգացման, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը