Պուտինը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա առաջին կեսին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի հիմնական պարամետրերը, որոնք քննարկվել են Ժնևում՝ Կիևի, Վաշինգտոնի և եվրոպական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, փոխանցվել են Մոսկվային:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բոլորն էլ նախընտրում են խաղաղ կարգավորում տեսնել: Նա հավելել է, որ խաղաղության ծրագրի բոլոր դրույթները, այդ թվում՝ տարածքների հարցը, մանրամասն քննարկվելու են, սակայն Մոսկվան չի ցանկանում այդ մասին հրապարակավ խոսել:

Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտնել է, որ հաջորդ շաբաթ ինքը և իր թիմը հանդիպումներ կանցկացնեն արևմտյան դաշնակիցների հետ: Ուկրաինայի նախագահը շեշտել է՝ այժմ իրավունք չունեն կորցնելու միասնությունը և տրվելու Մոսկվայի սադրանքներին:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան