Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ։

«Զրույցը շատ բովանդակալից, անկեղծ և օգտակար էր», – ասել է Պուտինը։

«Հրադադարի հաստատումն Ուկրաինայի հետ հնարավոր է՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո», – նշել է նա։

Պուտինի խոսքով՝ բանակցությունների վերսկսումը Ստամբուլում վկայում է, որ կողմերն «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են»։

«Մոսկվան և Կիևը պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար», – ասել է նա։

Կրեմլի ղեկավարը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ «աշխատելու Կիևի հետ» ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթղթի ուղղությամբ։ Հուշագրում, ըստ նրա, կսահմանվեն կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղ համաձայնագրի ստորագրման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հրադադարը՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին աջակցելու համար։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցի մանրամասները կհայտնեն իր խոսնակ Դմիտրի Պեսկովը կամ օգնական Յուրի Ուշակովը։

Սա Թրամփի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի նխագահների արդեն երրորդ հեռախոսազրույցն էր։ Նախորդները տեղի էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։

Related posts

Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյոք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Երևանում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է