Պուտինը հանձնարարել է կամզակերպել աշխատանքային միգրանտների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրմլի մամուլի ծառայությանը, հանձնարարվել է նաև ֆինանսվորման աղբյուրներ գտնել գործընթացի համար:

Ռուսաստանում վերջին ամիսներին վատթարացել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Մի քանի օր շարունակ «Քովիդ-19»-ով վարակման ամենօրյա ցուցանիշը գերազանցում է 20 000-ը:

Վիրուսի հետագա տարածումը կանխելու համար երկրի իշխանությունները որոշում են կայացրել մի շարք շրջաններում պարտադիր պատվաստում սահմանել՝ քաղաքացիների որոշ խմբերի համար:

Related posts

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ

Գյումրիում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը