Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությունը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով: Պեսկովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ կառավարության արտահերթ նիստ է անցկացրել, երբ կառավարությունը հաստատել է Քուվեյթում երկրի ռազմաբազայի վրա հարձակումը, որտեղ գտնվում է 300 զինծառայող: Իտալիայի կառավարությունը հաստատել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Related posts

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Այրվել է ավտոմեքենա