Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինային «ուրիշի դուդուկի տակ չպարել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինային «ուրիշի դուդուկի տակ չպարել»։ Այս խորհուրդը նա տվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ղեկավարին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների թեմայի համատեքստում «տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»։

«Տանգոն, իհարկե, լավ է: Բայց կարծում եմ, որ Ուկրաինայի համար կարևոր է չմոռանալ հոփակը (մարտական պար): Սա կարևոր է: Հակառակ դեպքում նրանք միշտ կպարեն ուրիշի դուդուկի տակ», – նշել է Պուտինը։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը