ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող ДШК-ДШК М տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։
ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հետ սահմանին պայթյունների մասին