ՊՆ-ն հրապարակել է թուրքական F-16-ի կողմից խոցված հայկական ինքնաթիռի լուսանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները: Խոցված ինքնաթիռի մնացորդների լուսանկարները հրապարակվել են ՀՀ ՊՆ «Ֆեյսբուք»-ի էջում:

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը»,- ասված է լուսանկարներին կից կատարված գրառման մեջ:

Related posts

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Ղարսի խճուղու աշխատանքները կավարտվեն 2026-ի վերջին

Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT)