ՊՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սահմանային իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Related posts

Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 տուժած

imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը