Պետք է հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ այսօր գերխնդիր է Գազայի հատվածում մարտերի վերջնական դադարեցումը: Նրա խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջանկյալ համաձայնագրի փոխարեն պետք է հասնել մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նրանց վերադարձի հետ կապված բանակցություններում հաջողություններ չեն գրանցվել:

«Ես կցանկանայի նորություններ ունենալ ձեզ համար։ Բայց իրավիճակը բարդ է։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է», – ասել է Ուիտկոֆը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այդ հարցը խիստ անհանգստացնում Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է նրանց բոլոր պատանդների վերադարձը:

Related posts

Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին