Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարևոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք և խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Related posts

Ալեն Սիմոնյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մարսելում հանրահռչակվում է հայկական քանոնը

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը