Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին համաձայնել չի կարող։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի միջև աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն մնալ երկու երկրների սերտ փոխգործակցության գրավականը։ Բայց պարոն վարչապետի այս թեզերի հետ մենք չենք կարող համաձայնել։ Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, ուստի այն ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը կոչ է արել չմոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը։

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն