Պեսկովը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը նպաստելու ցանկացած գործնական քայլ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրական, անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարելի է ողջունել, իսկ թե իրականում կարո՞ղ են նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները նպաստել կարգավորմանը՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Պեսկովը։

Շաբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որն ԱՄՆ կառավարության հիերարխիայում երրորդ կարևորագույն պաշտոնն է զբաղեցնում, ժամանել էր Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների հետ։

Related posts

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում