ՊԵԿ-ը 2025-ի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6 %-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5 %-ով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2 %-ով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում