ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանումը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արձանագրվում են դեպքեր, երբ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրերում, ինվոյսներում և բեռնափոխադրման փաստաթղթերում որպես ստացող կողմ նշվում են այնպիսի ընկերություններ, որոնք իրականում չեն հանդիսանում պատվիրատու կամ գտնվում են լուծարման փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ՊԵԿ-ը շեշտում է, որ նման գործողությունները հանգեցնում են ապրանքների ստվերային շրջանառության, խստացված հսկողության ԵԱՏՄ երկրների անցակետերում (օր.՝ Վերին Լարս) և կարող են առաջացնել ապրանքների վերադարձ կամ արգելապահում։Կոմիտեն հորդորում է արտահանողներին բացառել ոչ իրական կողմերի անվամբ փաստաթղթերի կազմումից և գործարքների ձևակերպումից։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները