ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից Հայաստանի Հանրապետություն կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ:

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մաքսանենգության դեմ պայքարի ու պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները Վրաստանից ժամանելուց հետո, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցման կետի տարածքում, մաքսային հսկողություն են իրականացրել Է․Չ․-ի և նրա կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ։

Մաքսային հսկողություն՝ մասնավորապես, մաքսային զննում իրականացնելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խոր զննման անգար, որտեղ տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6․5 կգ քաշով դեղամիջոցներ։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ