ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել. Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ տեղեկություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման հնարավոր դեպքերը :

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր