ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում, ամրաշինական աշխատանքներ են կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ»,- նշված է ԼՂ ՊԲ հաղորդագրության մեջ։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը