ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևերով անցել է գրոհի

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումը, Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել են գրոհի:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը՝ նշելով, որ հակառակորդն ունի զինտեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ:

««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը:

Related posts

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը

«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան